Սլովենիան կարող է միջնորդ դառնալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հաստատման գործում։ Այս մասին Associated Press-ի հետ հարցազրույցում հայտարարել է Սլովենիայի վարչապետ Միրո Ցերարը
«Ալպյան փոքր պետությունը, որում ծնվել ու մեծացել է Մելանյա Թրամփը, կարող է կամուրջ դառնալ երկու գերտերությունների միջև, որոնք տարաձայնություններ ունեն մի շարք հարցերով», - ասել է Ցերարը։
Նրա խոսքով՝ չնայած նրան, որ Սլովենիան հանդիսանում է ԵՄ անդամ և աջակցում սահմանված հակառուսական պատժամիջոցներին, Լյուբլյանան պահպանել է «ջերմ հարաբերություններն իր սլովենական դաշնակցի հետ»։