Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ քննարկել է իրավիճակը Հալեպում և Սիրիայում ընդհանրապես, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը խուսափել է մանրամասներ հայտնել հեռախոսազրույցի վերաբերյալ և բավարարվել է՝ նշելով, որ նախագահների միջև տեղի է ունեցել «կարծիքների լայն փոխանակում»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական ԶՈւ-ն Սիրիայ տարածք է մտել Բաշար ալ Ասադի ռեժիմը տապալելու նպատակով, որին ՌԴ-ն համարում է իր դաշնակիցը: Այս կապակցությամբ Կրեմլը նախօրեին բացատրություններ էր պահանջել Անկարայից: