Միչիգան նահանգի Ընտրիչների կոլեգիայի անդամ հայազգի Մայքլ Բաներյանը, ով հանդիանում է Միչիգանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևի փոխնախագահ, մահվան սպառնալիքներ է սկսել ստանալ։ Սպառնալից նամակներում 22-ամյա Բաներյանին կոչ է արվում քվեարկել հօգուտ Հիլարի Քլինթոնի կամ այլ թեկնածուի, հայտնում է CNN-ն:
Չնայած նոյեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թամփը, դա պաշտոնական չէ, քանի դեռ դեկտեմբերի 19-ին Ընտրիչների կոլեգիայի 538 անդամները չեն քվեարկել։
Փաստի առթիվ Մայքլ Բաներյանը հայտարարություն է տվել ոստիկանությունում։