Ադրբեջանի վճարային հաշվեկշռի դեֆիցիտը 2016 թվականի կկազմի 5 մլրդ դոլար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի կենտրոնական բանկի նախագահ Էլման Ռուստամովը, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Ռուստամովը նշել է, որ մեծ ճեղքվածքի 88-90 %-ը պայմանավորված է կապիտալի տեղաշարժով և վարկային պարտավորություններով: Ադրբեջանի ֆինանսների նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն` երկրի արտաքին պարտքը 2016 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել է 7 մլրդ 650,7 մլն դոլար, ինչը համարժեք է 12 մլրդ 402,6 մլն մանաթի: