Ամանորի տոների ամենագեղեցիկ և շքեղ զարդն իհարկե տոնածառն է: Տոնածառերը լինում են շատ տարբեր՝ բնական կամ արհեստական, մեծ կամ փոքր, կանաչ կամ արծաթափայլ: Դրանք լինում են զարդարված կա՛մ լույսերով, կա՛մ խաղալիքներով, կա՛մ մոմերով, կա՛մ էլ բոլորը միաժամանակ: Սակայն երբեմն հանդիպում են շատ յուրօրինակ, հետաքրքիր, երբեմն էլ խիստ տարօրինակ տոնածառեր:
Եվ այսպես, ձեզ ենք ներկայացնում աշխարհի երբևէ հանդիպած ամենաինքնատիպ և եզակի տոնածառերը, որոնք հաստատ անտարբեր չեն թողել և ոչ մի անցորդի:
Ամենաբարդ տոնածառը տեղադրվել է Գերմանիայի Դորտմունդ քաղաքում: Այն բաղկացած է փոքր եղևնիներից և ունի 45 մետր բարձրություն:
Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի առևտրի կենտրոններից մեկում տեղադրել են «Lego» տոնածառը, որի բարձրությունը 9 մետր է:
Իսկ Փարիզյան «Galeries Lafayette»-ում տեղադրված է տոնածառն էլ զարդարված է Սվարովսկի բյուրեղներով, ինչը ոչ միայն տպավորություն է ստեղծում, թե այն պատրաստված է բյուրեղից, այլ նաև նուրբ զնգզնգոց է արձակում:
Քանի որ Մալդիվերում դժվար է եղևնի գտնել, որոշել են, որ տոնածառը լինելու է ոչ միայն ջրի տակ, այլև նաև պատրաստված է լինելու մարջանից, իսկ քանի որ մարջանը կենդանի օրգանիզմ է, ապա տոնածառը ոչ միայն երկար տարիներ պահպանվելու է, այլ նաև աճելու է:
Բրազիլիայի Ռիո-դե-Ժանեյրո քաղաքի 500–տոննայանոց գլխավոր տոնածառը տեղադրված է ջրի վրա և զարդարված է 3 մլն լամպով: