Թուրքիայի Անթալիա քաղաքում լրագրողների հետ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպման ժամանակ ՌԴ արտգործնախարարի խոսքը սխալ է թարգմանվել` դառնալով թյուրիմացության ու սկանդալի պատճառ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ խնդիրը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Թուրքական մամուլը գրում է, որ Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե «թուրքական դիրքերի վրա հարձակումն իրականացրել է սիրիական բանակը»: Նախարարն ասել է ճիշտ հակառակը. ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Սիրիան թուրքական դիրքերին հարվածներ չեն հասցրել: Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչներն իրենց ԶԼՄ-ների այդ սխալը մեկնաբանել են թուրքերենի յուրահատկություններով և թարգմանության դժվարություններով»,- հայտնել է Զախարովան: