Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռուստաուղերձի ժամանակ հայտարարել է, որ իր թեկնածությունը չի առաջադրի 2017 թվականին երկրում կայանալիք նախագահական ընտրություններում:
«Ես գիտակցում եմ այն ռիսկը, որ հետևելով այդ ճանապարհին՝ չեմ հավաքի բավականաչափ աջակցություն, ինչի համար էլ որոշեցի չդառնալ նախագահական ընտրությունների թեկնածու», - նշել է Օլանդը։
Ֆրանսիայի պատմության մեջ վերջին տարիներին սա առաջին դեպքն է, երբ Ֆրանսիայի գործող նախագահը հրաժարվում է վերընտրվելու փորձից։