Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և թուրք-կիպրացիների առաջնորդ Մուստաֆա Աքընջին պայմանավորվել են հանդիպել հունվարի 9-ին Ժնևում Կիպրական հարցի շուրջ բանակցությունները վերսկսելու համար: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական էսպեն Բարտ Էյդեն:
Հայտարարությունում նաև նշվում է, որ հանդիպումից երկու օր անց առաջնորդները կներկայացնեն իրենց ճանապարհային քարտեզները, իսկ հունվարի 12-ից կսկսվի երաշխավոր պետությունների և բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ համաժողովի նախապատրաստումը:
Նշենք, որ սա կլինի Անաստասիադիսի և Աքընջիի առաջին հանդիպումը Մոն-Պելերինում բանակցությունների տապալումից հետո: