Դոնալդ Թրամփըհայտնել է, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնում ցանկանում է տեսնել ԱՄՆ ծովահետևակային կորպուսի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մատիսին, ով հայտնի է «Կատաղած շուն» մականունով։
Նշենք, որ Մետիսը մասնակցել է բազմաթիվ խոշոր ռազմական գործողությունների, այդ թվում նաև «Փոթորիկ անապատում» գործողությանը, ինչպես նաև Աֆղանստանում և Իրաքում ԱՄՆ-ի ծավալած գործողություններին:
Նա զինված ուժերում ծառայությունը ավարտել է 2013 թվականին՝ հասցնելով աչքի ընկնել սադրիչ հայտարարություններով: Նշենք, որ թոշակի անցած գեներալ շատ հարցերում կիսում է Թրամփի տեսակետները: Նա ևս անվստահությամբ է վերաբերում Իրանին և քննադատում է Մերձավոր Արևելքում Օբամայի վարած քաղաքականությունը:
Ավելացնենք, որ ըստ ԱՄՆ-ի օրենսդրությամբ երկրի պաշտպանության նախարարը մինչ իր նշանակումը 7 տարվա ընթացքում պետք է որևէ պաշտոն զբաղեցրած չլինի բանակում: Մետիսի նշանակման համար Կոնգեսը պետք է օրենք ընդունի այդ սահմանափակումը շրջանցելու համար: