ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հռոմում Միջերկրածովյան խնդրով միջազգային համաժողովի շրջանակում քննարկել են սիրիական հակամարտությունը, հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։
«Սերգեյ Լավրովը կրկին նշել է, որ առանցքային պայման է հանդիսանում վճռորոշ պայքարը ահաբեկչական խմբավորումների դեմ, հաստատել հանձնառությունը քաղաքական կարգավորման սկզբունքներին, որոնք ամրագրված են ՄԱԿ ԱԽ 2254 բանաձևում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև իրադրությունն Իրաքում, Լիբիայում և Եմենում։