Մամեդյարովն ու Չավուշօղլուն քննարկել են Ղարաբաղյան հակամարտությունը

13:36     3 դեկտեմբերի, 2016

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովը և Մևլութ Չավուշօղլուն այսօր Բաքվում քննարկել են Ղարաբաղյան հակամարտությունը: Այս մասին հայտարարել է Մամեդյարով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է haqqin.az-ը:

Մամեդյարովի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն Ղարաբաղյան հակամարտությունը քննարկել է նաև օրերս Անթալիայում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հանդիպման ժամանակ:

Հաջորդ շաբաթ կայանալու է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստ, և Բաքվին հետաքրքիր է շատ հարցերում Անկարայի տեսակետը, հավելել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

 


© armedia.am