Ուզբեկստանում այսօր տեղի է ունենում նախագահական ընտրություններ, որոնք արդեն իսկ ճանաչվել են կայացած, հայտնում է КорреспонденТ-ը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 11:00-ին քվեարկությանը մասնակցել է 6 891 577 մարդ, ինչը կազմում է գրանցված ընտրողների 33,73 տոկոսը:
Նախագահի ընտրությունների վերաբերյալ օրենքի համաձայն` ընտրությունները կայացած ճանաչելու համար անհրաժեշտ է քվեարկության ցանկերում ներառված ընտրողների ավելի քան 33 տոկոսի մասնակցությունը:
Ուզբեկստանում պաշտոնապես գործող բոլոր չորս քաղաքական կուսակցություններն իրենց թեկնածուներին գրանցել են ընտրությունների մասնակցության համար:
Ուզբեկստանում արտահերթ ընտրություններն անցկացվում են երկրի Սահմանադրության համաձայն` նախագահ Իսլամ Կարիմովի մահվան կապակցությամբ, ով մահացել է սեպտեմբերի 2-ին` 79 տարեկան հասակում: