Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ստորագրել է դաշնային օրենք 2017 թվականին 2660 մլրդ սիրիական ֆունտի չափով (մոտ 5.1 մլրդ դոլար) երկրի բյուջեի մասին, հայտնում է SANA գործակալությունը։
Ինչպես այդ առիթով հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Մաամուն Համդանը՝ բյուջեի ծավալը գալիք տարում կավելանա ավելի քան 34 տոկոսով (680 մլրդ ֆունտով)։
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ համապատասխան օրենքի մշակումն անցկացվել է բացառիկ պայմաններում, որոնց բախվել է Սիրիան։ Համդանը վստահեցրել է, որ իր նախարարությունը կաշխատի 2017-ի բյուջեի կատարման վերահսկողության ուժեղացման վրա՝ համապատասխան գերատեսչությունների հետ համակարգմամբ, ինչպես նաև վարչական ծախսերի օպտիմալացմամբ։
Օրենքը նախատեսում է երկրում շարունակվող զինված հակամարտության հետևանքով տուժած ձեռնարկությունների համար փոխհատուցում, ինչպես նաև միջոցների հատկացում պետական օբյեկտների շինարարությանն ու վերականգնմանը։