ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում դեկտեմբերի 5-ին սպասվում է Սիրիայի Հալեպ քաղաքում հրադադարի հաստատման բանաձևի քննարկում, գրում է Интерфакс-ը: Փաստաթղթում ասվում է մասնավորապես, որ «սիրիական հակամարտության բոլոր կողմերը պետք Է անհապաղ դադարեցնեն գրոհները Հալեպ քաղաքում և ապահովեն մարդասիրական օգնության ցուցաբերումը»:
Եգիպտոսի, Նոր Զելանդիայի և Իսպանիայի կողմից պատրաստված բանաձևի նախագիծը բավական երկար ժամանակ քննարկվում Էր շահագրգիռ երկրների կողմից: Այն Հալեպում զինադադար Է նախատեսում յոթ օրով: