Տեխաս նահանգի ընտրիչների կոլեգիայի անդամ Քրիստոֆեր Սուպրունը հրաժարվել է աջակցել Դոնալդ Թրամփին դեկտեմբերի 19-ին կայանալիք քվեարկության ժամանակ։ Նման որոշման օգտին փաստարկները նա շարադրել է հոդվածում, որը հրապարակվել է The New York Times-ը։
Նա բացատրել է, որ չի կարող կատարել իր վրա ընտրողների կողմից դրված պարտքը, քանի որ համոզված է, որ հանրապետականն արժանի չէ դառնալու ԱՄՆ առաջնորդ։
Նա վստահ է, որ «Թրամփը չի կարող միավորել Ամերիկան և սեպ կխրի երկրի քաղաքացիների միջև, բացի այդ չունի բավարար փորձ արտաքին քաղաքականությունում»։