«Իսլամական պետության» նոր պաշտոնական ներկայացուցիչ Աբի ալ-Հասան ալ-Մուհագերը հայտարարել է ամբողջ աշխարհում թուրքական դեսպանությունների և հյուպատոսությունների վրա հարձակումներ իրականացնելու մտադրության մասին: Այս մասին հայտնում է Reuters Մուհագերի հայտարարության աուդիոձայնագրությանը հղումով:
Նա նշել է, որ ԻՊ կողմնակիցները պետք է հարձակում գործեն թուրքական ռազմական, տնտեսական և լրատվական հաստատությունների վրա՝ այդ թվում նաև ամբողջ աշխարհում երկիրը ներկայացնող դեսպանատների և հյուպատոսությունների վրա:
Reuters-ը նշում է, որ ձայնագրության իսկությունը դեռևս չի հաջողվել ստուգել: