Վենեսուելայում բնակվող կանայք երկրում առկա տնտեսական ու սոցիալական լուրջ ճգնաժամի պատճառով մեկնում են կոլումբիական քաղաք, ուր վաճառում են իրենց մազերը սնունդ, դեղորայք գնելու համար, գրում է Reuters-ը։
Ընդգծվում է, որ գումար ստանալու այդ տարբերակը վերջին շաբաթներին դարձել է շատ տարածված։ Վենեսուելական Սան Անտոնիո և կոլումբիական Լա Պարադա քաղաքները միմյանց կապող կամրջի վրա կանգնած են տասնյակ մարդիկ, որոնք պատրաստ են գնել մազեր։
Օրական մոտ 200 վենեսուելացի կին է գալիս այստեղ։ Դրանից հետո նրանց մազերը վերավաճառում են Կոլումբիայի Կալի քաղաքում։