Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում դեկտեմբերի 6-ին մեկնարկում է Նոբելյան հանդիսությունների շաբաթը, որի ընթացքում կմեծարվեն աշխարհում ամենահայտնի գիտական մրցանակի դափնեկիրները: Պարգևները կհանձնվեն դեկտեմբերի 10-ին Ստոկհոլմի ֆիլհարմոնիայում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ընդամենն այս տարի մրցանակը կստանան 11 դափնեկիրներ: Խաղաղության մրցանակը, Ալֆրեդ Նոբելի կտակի համաձայն, հանձնվում է Օսլոյում: Այս անգամ դրան արժանացել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը՝ լատինամերիկյան այդ երկրում հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար: