Թուրքիայի իշխանությունները նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար գնել են Թունիսի նախկին առաջնորդ Բեն Ալիի VIP օդանավը։
Ինչպես հաղորդում է News.am-ը՝ հղում կատարելով թուրքական Cumhuriyet–ին Թուրքիայի իշխանությունները հայտնել են, թե շատ հարմար արժեքով գնել են Airbus A340-500 VIP օդանավը: Նշվում է, որ օդանավի համար վճարվել է 78 միլիոն դոլար։
Նշենք, որ Թունիսի նախկին առաջնորդ Բեն Ալիին 2010–ին փախել է Սաուդիան Արաբիա։ Թունիսի դատարաններից մեկը նրան հեռակա կարգով ցմահ ազատազրկման է դատապարտել բազմաթիվ սպանությունների համար։