Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո գազի նվազեցված սակագինը կրկին չի բարձրանա:
«Ընտրություններից հետո գազի գինը բարձրանալո՞ւ է, թե՞ չէ՝ ոչ ու դրա դիմաց Հայաստանն ընտրություններից հետո որևիցե ռազմական կամ այլ սուբյեկտով վճարելո՞ւ է, թե՞ ոչ՝ ոչ»,- հայտարարել է վարչապետը: