Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուերտեն կրկնօրինակել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ձայնն ու խոսելաոճը՝ պատմելով դեկտեմբերի 2-ին նրա հետ ունեցած հեռախոսազրույցի տպավորությունների մասին, հաղորդում է Bloomberg-ը:
«Պետք է լսեիք, թե ինչպես էր Թրամփն ինձ հետ խոսում: Ես այժմ վերածվել եմ սրբի», - ասել է Դուերտեն նախագահական պալատում տեղի ունեցած ելույթի ժամանակ:
Նրա խոսքով՝ ի տարբերություն Թրամփի, Օբաման ֆիլիպինցիններին՝ այդ թվում նաև իրեն, վերաբերել է որպես մարդասպանների»:
«Նախագահ Դուերտե, ապրես դու: Ես գիտեմ, որ դու հուզվում ես քեզ քննադատաող այդ ամերիկացիների պատճառով: Բայց ապրես դու, շարունակիր նույն ոգով»,-Դուերտեն կրկնօրինակել է Թրամփին:
«Երբ կգաս Վաշինգտոն կամ Նյու-Յորք, գտիր ինձ և մենք սուրճ կխմենք: Եվ միգուցե դու կկարողանաս ինձ ինչ-որ բան առաջարկել, թե ինչպես դրանից գլուխ հանեմ, գրողը տանի»,- Թրամփի ձայնով ասել է Դուերտեն՝ անդարդառնալով ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանի հարցին: