Միացյալ Նահագների կառավարությունը մտադիր է Քաթարին, Մարոկկոյին, Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) և Սաուդյան Արաբիային տրամադրել 7,899 միլիարդ դոլար ընդհանուր գումարի տարատեսակ զենք և ռազմական տեխնիկա:
Այս մասին դեկտեմբերի 8-ին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտանության նախարարության կառուցվածքում գործող պրոֆիլային կառավարական գերատեսչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Սաուդյան Արաբիային ենթադրվում է վաճառել 48 CH-47F Chinook դեսանտային-փոխադրական ուղղաթիռներ և դրանց ուղեկցող սարքավորումներ և զենք. այս պարտավորագրի արժեքը կազմում է 3,51 միլիարդ դոլար: ԱՄԷ-ին նախատեսվում է մատակարարել 3,5 միլիարդ դոլարի AH-64E Apache հարվածային ուղղաթիռներ, դրանց համար նախատեսված շարժիչներ և այլ սարքավորումներ: Պլանավորվում է 781 միլիոն դոլարի դիմաց Քաթարին տրամադրել C-17 ռազմափոխադրական ինքնաթիռի 8 շարժիչներ: Վերջապես Մարոկկոյին Պենտագոնը պատրաստվում է 108 միլիոն դոլարով վաճառել 1214 TOW 2A հակատանկային հրթիռներ: