Թուրքիան և Ռուսաստանը քննարկում են բնական գազի առևտուրը իրականացնելու հարցը:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «ntv.com.tr» լրատվակայքին, այս մասին տեղեկացրել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ:
«Էներգետիկ քաղաքականության այս նոր փուլում Թուրքիան պատրաստվում է ազգային արժույթով առևտուր իրականացնել հատկապես այն երկրների հետ, որոնք գործ ունեն մեծ ծավալների էներգիայի շրջանառության հետ», - նշել է նախարարը:
Նաև հավելել է որ ներկայումս աշխատանքներ են տարվում ռուսական համապատասխան կառույցների հետ՝ թուրքական լիրայով առևտրին անցնելու համար: