Smasmung ընկերությունը կարգելափակի ԱՄՆ-ում առկա բոլոր Galaxy Note 7 սմարտֆոնները, հաղորդում է NBC News-ը՝ հղվելով հարավկորեական ընկերության հայտարարության վրա:
Հեռուստաընկերության տվյալներով, հեռախոսները կհագենան նոր ծրագրային ապահովմամբ, որը կզրկի դրանք լիցքավորելու և որպես հեռախոս օգտագործելու հնարավորությունից:
Այս մոդելի համար ծրագրային ապահովման նոր տարբերակը կթողարկվի դեպտեմբերի 19-ին:
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին ընկերությունը դադարեցրեց այդ մոդելի սմարտֆոնների արտադրությունը՝ պայմանավորված դրանց մարտկոցների հետ խնդրով:Այն պատճառով, որ վերջիններս այրվում էին, ընկերությունն ավելի քան 2.5 մլն հեռախոս ետ կանչեց: