Կոլումբիայի նախագահը՝ խաղաղության Նոբելյան մրցանակակիր
Նորվեգիայի մայրաքաղաքում՝ Օսլոյում կայացել է Նոբելյան մրցանակի տրամադրման հանդիսավոր արարողությունը: Մրցանակ է տրվել Կոլումբիայի նախագահ Խուքան Մանուել Սանտոսին, հաղորդում է BBC գործակալությունը:
Կոլուբմիացի քաղաքական գործիչը այդ մրցանակին արժանացել է երկրում գործող ձախակողմյան ռադիկալ խմբավորման հետ խաղաղության համաձայնագրի կնքման համար, որով վերջ է դրել 52 տարի տևող քաղաքացիական պատերազմին, որն ավելի քան երկու հարյուր հազար հոգու կյանք է խլել:
Սանտոսը ստացել է ոսկե մեդալ, հավաստագիր և 8 մլն շվեդական կրոն կամ որ նույնն է՝ 870 հազար դոլար:
Նոբելյանական հանձնաժողովը Սանտոսի աշխատանքը գնահատել է՝ որպես խաղաղ համաձայանգրի շարժվող ուժ: