Տնտեսական ճգնաժամի դեմ պայքարը, որին բախվել է Ադրբեջանը, դեռ երկար կշարունակվի: Այս մասին ասվում է Frontier Strategy Group վաշինգթոնյան խորհրդատվական գործակալության պատրաստած զեկույցում:
Գործակալության փորձագետ Մարկ Մաքնեյմը զգուշացրել է ներդրողներին, որ առաջիկա տարիներին Ադրբեջանում սպասվում է բարձր ինֆլյացիա, պետական ներդրումների կրճատում և բնակչության կողմից ծախսերի նվազում:
Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի ազգային արժույթը շարունակելու է արժեզրկվել, և Ադրբեջանը 2017 թվականին ստիպված է լինելու շարունակել պայքարը տնտեսական անկման դեմ, որն այս տարի կազմել է 4 տոկոս:
Միևնույն ժամանակ Frontier Strategy Group գործակալության փորձագետները կարծում են, որ չնայած տնտեսական դժվարություններին՝ քաղաքական լարվածություն Ադրբեջանում չի սպասվում: