Սիրիական իշխանությունները հաստատել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից Պալմիրա քաղաքի գրավումը: Դամասկոսում խոստացել են անել հնարավոր ամեն բան քաղաքի վրա վերահսկողությունը վերականգնելու համար:
Ռուսաստանի Դաշնային խորհրդում Պալմիրայի գրավումն անվանել են «ծանր հարված»: Պալմիրայի վրա հարձակումը սկսվել է շաբաթ օրը, հարձակմանը մասնակցած գրոհայինների թիվը կազմում է շուրջ 4000:
Պալմիրան ԻՊ-ի գրոհայիններից Սիրիայի կառավարական բանակն ազատագրել էր 2016-ի մարտին: Այն ԻՊ հսկողության տակ էր 2015 թվականի մայիսից: Այդ ընթացքում գրոհայինները հասցրել են ոչնչացնել պատմական Պալմիրայի հնագույն հուշարձանները: