«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մաուրինյոն ԱՊԼ 15-րդ հանդիպման ժամանակ «Տոտենհեմ Հոթսփուր» թիմին 1:0 հաշվով սեփական դաշտում հաղթելուց հետո հանդես է եկել հանդիպման արդյունքներն ամփոփող ելույթով: Մաուրինյոյի ելույթը ցիտում է BBC Sport-ը:
««Մանչեսթեր Յունայթեդը» ուժեղ ակումբի դեմ լավ հաղթանակ տարավ: Հենրիխը խաղում ներդրեց առավելագույնն, ինչ սպասվում է հարձակվողից: Ես գոհ եմ նրա մարզավիճակից: Նրա նման խաղացողներն, ովքեր աշխատում ու աշխատում են, թիմի համար մեծ նշանակություն ունեն: Նա ոչ միայն պահեր է ստեղծում, այլև՝ մասնակցություն է ունենում պաշտպանությանը: Նա վայրկենապես անցավ լավագույն ֆուտբոլիստ դառնալու շեմը: Մխիթարյանն անցկացրեց հիանալի խաղ»,- Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին արտահայտվել է Մաուրինյոն: