Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամայել է 72 ժամով փակել Կոլումբիայի հետ սահմանը մաքսանենք արժույթի դեմ պայքարելու համար:
«Վենեսուելայի իշխանությունները խոր մտահոգություն են հայտնում Կոլումբիայի տարածքից Վենեսուելայի տնտեսության դեմ ֆինանսական մաֆիայի գործունեության կապակցությամբ», - Մադուրոյի խոսքերը մեջ է բերում Associated Press գործակալությունը:
Նշենք, որ նախորդ տարի նավթի գների կտրուկ անկման պատճառով Վենեսուելայի տնտեսությունը հայտնվել է բավականին բարդ իրավիճակում: Տարբեր տվյալների համաձայն երկրում ինֆլյացիան կազմում է ավելի քան 200 տոկոս: