Ուկրաինայի խորհրդարանի իրավապահ գործունեության օրենսդրական ապահովման հարցերով հանձնաժողովը կքննարկվի երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Բատկիվշինի» կուսակցությունից պատգամավոր Իգոր Լուցենկոն:
Հաղորդվում է, որ այս հարցով հանձնաժողովի նիստը նշանակված է դեկտեմբերի 21-ին:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ավակովը հրաժարական է տվել և մեկնել արտասահման, սակայն այս տեղեկությունը հերքվեց: