ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդները դեկտեմբերի 26-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք գագաթաժողովի ժամանակ կքննարկեն ռազմական բլոկի սահմաններին ՆԱՏՕ-ի աճող ակտիվությանն արձագանքելու միջոցառումները։ Այս մասին Известия-ի հետ զրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
«Մենք պետք է հստակ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում մեր սահմանների շուրջ, ինչու է ՆԱՏՕ-ն սպառազնություն ուղարկում, ենթակառուցվածք ստեղծում, հավելյալ 4 գումարտակ փոխադրում, ինչի՞ համար է դա արվում»,-ասել է Բորդյուժան։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ կարևոր է հասկանալը, թե ինչպես է ընդհանուր առմամբ փոխվում իրադրությունն անվտանգության ոլորտում և ինչպես արձագանքել այդ փոփոխությոյւնների՝ «չուշանալու համար»։
Բորդյուժան նաև նշել է, որ ռազմական հզորության մեծացման մասին դեռևս խոսք չի գնում՝ հավելելով, որ իրենց ուժային բաղադրիչը դեռևս բավարար է։