Ֆիլիպինների նախագահ Ռոդիրգո Դուտերտեն հայտարարել է, որ անձամբ է սպանել թմրանյութի վաճառքի մեջ կասկածվող անձանց, երբ զբաղեցրել է Դավաոյի քաղաքապետի պաշտոնը, փոխանցում է Inquirer.net-ը։
«Դավաոյում ես անձամբ եմ դա արել։ Ուղղակի որպեսզի ցույց տայի ոստիկանությանը, որ եթե ես կարող եմդա անել, ինչու իրենք չեն կարող»,- հայտարարել է Դուտերտեն։
Նա նշել է, որ անձամբ է պարեկություն արել փողոցներում, որպեսզի հայտնաբերի հանցագործներին և սպանի նրանց։ Դուտերտեն ընդգծել է, որ չի պատրաստվում վերջ դնել թմրանյութերի վաճառքի դեմ սկսած պայքարին։