2016թ. սկզբից աշխարհի 31 երկրներում զոհվել են 144 լրագրողներ: Նման տվյալներով տարեկան հերթական զեկույցով հանդես է եկել Press Emblem Campaign ոչ կառավարական կազմակերպությունը, փոխանցում է gazeta.ru-ն:
Կազմակերպության տվյալներով սա ռեկորդային թիվ է վերջին տասը տարիների համար: Լրագրողների համար ամենավտանգավոր տարածաշրջաններն են հանդիսացել Հյուսիսային Աֆրիկան ու Մերձավոր Արևելքը:
Նշվում է, որ նշված 144 զոհերի մեջ 20-ը բրազիլացի լրագրողներն են, ովքեր զոհվել են Կոլումբիայում նոյեմբերի 29-ին տեղի ուենցած ավիապատահարի արդյունքում:
Իրաքում 2016թ. զոհվել են մամուլի 16 աշխատակիցներ, Սիրիայում՝ 14, Աֆղանստանում՝ 12, Մեքսիկայում՝ 12 և Յեմենում՝ 9 հոգի:
Նշենք, որ 2011թ. աշխարհի 39 երկրների կտրվածքով մասնագիտական լիազորությունները կատարելիս զոհվել են 106 լրագրողներ: