ՌԴ Պետդուման դեկտեմբերի 14-ին ընդունել Է Ռուսաստանի և Հայաստանի միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության տարածաշրջանային համակարգի ստեղծման համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը, հայտնում է РИА Новости-ն։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև համապատասխան փաստաթուղթը ստորագրվել Էր 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Դրանով նախատեսվում Է «հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի՝ որպես ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի բաղկացուցիչ մասի ստեղծում»: