Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան Սիրիայի հարցով հանդիպում կանցկացնեն

09:20     15 դեկտեմբերի, 2016

Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի ներկայացուցիչները դեկտեմբերի 27-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ կքննարկեն սիրիական հակամարտության կարգավորումը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Մենք անում ենք հնարավոր ամեն բան, որ քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունները սկսվեն, ինչպես նաև ողջ Սիրիայում հրադադար հաստատվի: Այս կապակցությամբ Մոսկվայում դեկտեմբերի 27-ին մենք Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ հանդիպում կանցկացնենք», - հայտարարել է Չավուշօղլուն՝ չհստակեցնելով հանդիպման ձևաչափը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին սիրիկան բանակը վերահսկողություն է հաստատել Հալեպի վրա:


© armedia.am