Հոլիվուդյան օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոն բավականին մեծ գումար է հանգանակել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին, ասվում է վերջինիս ֆեյսբուքյան էջում: Հաղորդվում է, որ բարեգործական նպատակներով Դի Կապրիոն 65 հազար դոլարով գնել է Ջո Բրեդլիի նկարը: Դրամահավաքի ընթացքում հնարավոր է դարձել ստանալ 3.7 միլիոն դոլարի հասնող նվիրատվության խոստումներ։
Նշենք, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրվել է 2000 թվականին Նյու Յորքում Գարո Արմենի կողմից: Հիմնադրամի գործունեությունը միտված է Հայաստանի կարիքավոր գյուղական բնակավայրերում երեխաների համար բարեկեցիկ ապագա կառուցելուն։
Ավելի վաղ հիմնադրամին աջակցելու և նվիրատվություններ անելու կոչ էր հղել աշխարհահռչակ դերասան Թոմ Հենքսը։