Մինսկում Ադրբեջանի հարցումով ձերբակալվել է հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը (Puerrtto): «Ոստիկանությունը հենց նոր ձերբակալել է ինձ Մինսկի օդանավակայանում Ադրբեջանի հարցումով»,- գրել է բլոգերն իր ֆեյսբուքյան էջում:
Լապշինը բազմիցս է այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչի համար դեռ 2011 թվականին ընդգրկվել էր Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում», փոխանցում է Panarmenian-ը:
2015 թվականի հունիսին բլոգերը եղել է Ադրբեջանում ուկրաինական անձնագրով` մուտք գործելով Վրաստանի տարածքով: Նրան հաջողվել էր անցնել սահմանը, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր ուկրաիներեն որպես «Օլեքսանդր», հայտնում է naviny.by-ը:
Բելառուսը կարող է արտահանձնել Լապշինին Ադրբեջանին, որտեղ նրան կարող են պատասխանատվության ենթարկվել «ադրբեջանական օրենսդրությունը խախտելու համար»: