ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ընկերությունը դադարեցնում է մի շարք երկրներում՝ այդ թվում նաև Ադրբեջանում, ծրագրերի արտոնագրված համաձայնագրերը: Trump Organization-ի փոխնախագահ Ալան Գարտենի խոսքերով դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Թրամփը չի ցանկանում, որ իր բիզնես շահերը բախվեն իր քաղաքական դերի հետ:
Բաքվում 33-հարկանի Trump Tower-ի շինարարությունը ավարտվել էր 2015 թվականի վերջին, սակայն այդպես էլ բացումը տեղի չի ունեցել: