Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Տերնբուլը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու կառավարման ավարտից հետո Ավստրալիան պետք է դառնա հանրապետություն, փոխանցում է ВВС-ն:
«Ավստրալացիների ճնշող մեծամասնությունը թագուհուց բացի չի ճանաչում պետության այլ ղեկավարի: Ես չեմ հավատում, որ ավստրալացիները կողջունեն ևս մեկ հանրաքվեի անցկացմանը նրա կառավարման ընթացքում»,- հայտարարել է վարչապետը։
Նշենք, որ Ավստրալիան հանդիսանում է սահմանադրական միապետություն՝ Եղիսաբեթ II-ի գլխավորությամբ: Սակայն բրիտանական միապետական իշխանությունը Ավստրալիայում հիմնական խորհրդանշական բնույթ է կրում: