Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ժամանել է Մոսկվա: Այս մասին ՌԻԱ Նովոստիին է հայտնել Թուրքիայի դեսպանատան աղբյուրը:
«Նախարարը ժամանել է Մոսկվա», - ասել է աղբյուրը:
Երեքշաբթի Չավուշօղլուն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ կմասնակցի եռակողմ բանակցությունների:
Երկուշաբթի Անկարայում զինված հարձակում է տեղի ունեցել Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի վրա: Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն՝ դեսպանը ծանր վիրավորվել է հրապարակային միջոցառման ժամանակ և ավելի ուշ մահացել: