Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը նպատակ ունի խանգարելու ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և Սիրիայում խաղաղ գործընթացին, փոխանցում է РИА Новости-ն:
«Դրա պատասխանը կարող է լինել միայն մեկը՝ ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացումը: Եվ խմբավորումները իրենց վրա դա կզգան», - ընդգծել է Պուտինը:
Նշենք, որ Ռուսաստանի դեսպանի սպանության հետաքննության համար Մոսկվան Անկարա քննչական խումբ կուղարկի: