Մեքսիկայի Տուլտեպեկ քաղաքի հրավառության նյութերի շուկայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնել է Սեխիկոյի նահանգի նահանգապետ Էրուվիել Ավիլան:
Նրա խոսքով՝ 26 մարդ զոհվել է տեղում, ևս երեքն ավելի ուշ մահացել են հիվանդանոցներում: Միջադեպի հետևանքով տուժածների ընդհանուր թիվը հասնում է 72-ի, փոխանցում է Rosbalt-ը:
Նշվում է, որ խանութներից մեկում տեղի ունեցած պայթյունը տարածվել է: Արդյունքում ոչնչացվել է 290 առևտրական կետ: Պայթյունի պահին շուկայում շուրջ երկու հազար մարդ է եղել, քանի որ Սուրբ ծննդի նախօրեին շատերը հրատեխնիկա են գնում տոնակատարությունների համար: