Ռուսաստանը տեղ չի գտել ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից կազմված ԱՄՆ-ի ազգային անվտանգության սպառնալիքների ցուցակում, գրում Է Foreighn Policy-ն: Վերջինիս փոխանցմամբ՝ պաշտպանական քաղաքականության գերակայությունների թվում նշվել են ԻՊ-ի դեմ պայքարը, Չինաստանի և ԿԺԴՀ-ի գործողությունների մշտական վերահսկողությունը, ԱՄՆ-ի զինված ուժերի արդիականացումը և նրանց ֆինանսավորման սահմանափակումների վերացումը, կիբեռգրոհներին հակազդելը և Պենտագոնի ավելի արդյունավետ աշխատանքը:
Միևնույն ժամանակ ընտրված նախագահի վարչակազմում հայտարարում են, որ այդ փաստաթուղթը չի կարելի սպառիչ համարել, այն դեռևս կհամալրվի: