ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը չի բացառել, որ կարող է մասնակցել Հարավային Կորեայի նախագահական արտահերթ ընտրություններին, գրում է TACC-ը։
«Եթե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ 10-ամյա փորձը օգնի Հարավային Կորեայի զարգացմանը, ես պատրաստ եմ զոհաբերել ինձ, որպեսզի հասնեմ այդ նպատակին», - ասել է նա Նյու Յորքում հարավկորեացի լրագորղների հետ հանդիպմանը։
Գլխավոր քարտուղարը նշել է, որ վերջնական որոշում կկայացնի, երբ լսի Հարավային Կորեայի քաղաքացիների կարծիքը։
Նա նաև տեղեկացրել է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը լքելուց հետո հունվարին մտադիր է վերադառնալ Սեուլ։