Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր վարչակազմի հետ հանդիպման ժամանակ հանձնարարել է 2017 թվականին միջին աշխատավարձի չափը հասցնել 500 դոլարի, ինչը մեծ արձագանք է առաջացրել համացանցում:
«Գողացեք, գետնից հանեք, գտեք` ինչպես ուզում եք, բայց 500 դոլարը պետք է իրականացվի», - ասել էր Լուկաշենկոն:
Ինչպես նշում է Lenta.ru-ն, Բելառուսցի օգտատերերն անմիջապես նախագահի հայտարարությունը մեմերի են վերածել:
Լուկաշենկոյի խոսքերը համացանցի օգտատերերին հիշեցրել են «Հաջողության ջենթլմենները» ֆիլմից հատված, որտեղ Դոցենտն առաջարկում է «գողանալ, թաղել և դուրս հանել» փողերը: