Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ Փերվին Բուլդանը, որը ներկայացնում է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, ձերբակալվել է, հայտնում է РИА Ножости-ն՝ վկայակոչելով կուսակցության մամլո ծառայությանը։
«Թուրքիայի փոխխոսնակ, Ստամբուլից մեր պատգամավոր Փերվին Բուլդանը այս առավոտ անօրինական ձերբակալվել է իր տնից»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Թուրքիայի դատախազության հրահանգով ձերբակալվել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 15 պատգամավոր` այդ թվում նաև կուսակցության համանախագահներ Սալահեթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուկսետաղը: Նրանք մեղադրվում են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապի մեջ: