Ֆրանսիայի Տուրուվր քաղաքում բացվել է արևային մարտկոցներով պատված աշխարհում առաջին ավտոմայրուղին, հայտնում է ТАСС-ը:
«Ավտոճանապարհների մակերևույթի օգտագործումն արևային էներգիան էլեկտրաէներգիայի վերածող վահանակների տեղակայման համար թույլ կտա տարածքներ խնայել գյուղատնտեսության համար», - բացման արարողությանը ասել է երկրի էկոլոգիայի և կայուն զարգացման նախարար Սեգոլեն Ռուայալը.
Պետական բյուջեին 5 մլն եվրո արժեցած այս նախագիծը թույլ կտա 5000 բնակիչ ունեցող քաղաքի լուսավորման համար անհրաժեշտ էլեկտրէներգիա կուտակել: