Ավելի քան հարյուր հազար մարդ է ստիպված եղել հեռանալ տներից Ինդոնեզիայի կենտրոնական հատվածի ջրհեղեղների պատճառով, հայտնում է «Տասս» գործակալությունը։
Ջրհեղեղը հանգեցրել է գլխավոր օդակայանի փակմանը, վնասվել է 20 հազար տուն, 2 կամուրջ ու ավելի քան 60 բժշկական հաստատություն։
Տարերային աղետների հետևանքների վերացման վարչության նախագահի խոսքերով տարածաշրջանում արտակարգ դրություն է սահմանվելու շուրջ տասը օր։