ԱՄՆ իշխանությունները նախազգուշացրել են սուրբծննդյան եւ ամանորի օրերին «Իսլամական պետություն» խմբավորման հետեւորդների կողմից ահաբեկչությունների իրականացման հնարավորության մասին, - հայտնում է News.am-ը:
ՀԴԲ-ն եւ ներքին անվտանգության նախարարությունը փաստաթուղթ են պատրաստել եւ ուղարկվել իրավապահ մարմիններին եւ անվտանգության ծառայություն մատուցող մասնավոր ընկերություններին այն բանից հետո, երբ ԻՊ-ին սատարող կայքերը հրապարակել են այն եկեղեցիների ցանկը, որոնք տոների ընթացքում բաց են լինելու հավատացյալների համար:
Փաստաթղթում հայտնի կամ հստակ սպառնալիքների մասին չի նշվում, այն կանխարգելիչ նպատակ ունի:
ԱՄՆ-ում նախազգուշական միջոցառումների մասին հայտարարել են Բեռլինի ահաբեկչությունից հետո: