Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Սուրբ Ծննդի առիթով Frekvence 1 ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ երկրի ժողովրդին վտանգավոր, ռիսկերով լի կյանք է մաղթել։
«Ես կփորձեմ փոքր-ինչ օրիգինալ լինել: Գիտե՞ք , հարգելի՛ ռադիոլսողներ, Ձեզ ինչ կմաղթեմ՝ վտանգավոր կյանք։ Ռիսկերով, պայքարով լի կյանք, և որ ամենագլխավորն է՝ հաղթանակով լի։ Որովհետև առանց պայքարի դուք չեք կարող հաղթանակել։ Ես Ձեզ հաջողություններ եմ մաղթում»,-ասել է նախագահ Զեմանը։